ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հնդկաստանի իր գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարին` Հանրապետության օրվա կապակցությամբ:
«Սրտանց ողջույններս և լավագույն մաղթանքներս ընկերոջս և գործընկերոջս՝ պարոն Ջայշանկարին` Հնդկաստանի Հանրապետության օրվա կապակցությամբ։
Ակնկալում ենք համատեղ ընդլայնել հայ-հնդկական բազմակողմ համագործակցությունը և մեր երկրների միջև հարաբերությունները նոր բարձունքների բարձրացնել»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը։