Ուկրաինան պատրաստ է Ադրբեջանից Եվրոպա բնական գազի տարանցմանը՝ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
Նա նշել է, որ Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է ադրբեջանական գազի փոխադրման համար ուկրաինական ենթակառուցվածքների օգտագործման հարցը:
«Մենք կարող ենք օգտագործել մեր ենթակառուցվածքը ադրբեջանական գազի տարանցման համար»,- ասել է Զելենսկին, ընդգծել՝ քաղաքական կամքի առկայության դեպքում պայմանագիրը կարող է արագ ստորագրվել: