15 զինծառայողի մահվան պատճառ դարձած հրդեհի գործով դատավարությունը դարձյալ անցել է լարված մթնոլորտում: Միջադեպի մասնակիցներ մեղադրյալ կապիտանը և զոհվածներից մեկի հայրը հեռացվել են դատարանի դահլիճից: Ավելի ուշ դատարանում բարձրաստիճան սպա է հարցաքննվել՝ զինված ուժերի թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության նախկին պետ Սարգիս Մազմանյանը: Նա, ի դեպ, հենց դեպքի օրն ազատվել է պաշտոնից:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում։