Վոլոդիմիր Զելենսկին Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ հանդիպման շրջանակում հայտարարել է, որ Ուկրաինային անհնար է դուրս թողնել պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններից:
«Հակառակ դեպքում իրական արդյունքի չենք հասնի», - համոզմունք է հայտնել Ուկրաինայի նախագահը։
Նա հաջողություն է մաղթել Դոնալդ Թրամփին խաղաղության հաստատման իր նախաձեռնություններում, հավելել, որ ցանկացած հանդիպումից առաջ ձևաչափը պետք է ամրագրվի «թղթի վրա»:
Մեկնաբանելով տեղեկությունը, որ ԱՄՆ պետարտուղարությունը 90 օրով դադարեցրել է օտարերկրյա աջակցության ծրագրերը՝ Զելենսկին տեղեկացրել է, որ Կիևին Վաշինգտոնի ռազմական օգնությունը շարունակում է հասնել Ուկրաինա:
Զելենսկին նաև հայտնել է, որ իր տարածքով Եվրոպա ռուսական գազի տարանցումը դադարեցնելուց հետո Ուկրաինան պատրաստ է բավարարել Մոլդովայի և Սլովակիայի էներգետիկ կարիքները և այդ հարցով բանակցում է Բաքվի հետ:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։