ՀԱՄԱՍ-ը Կարմիր խաչի միջոցով Իսրայելին է փոխանցել չորս իսրայելցի կին պատանդի: Հայտնի է, որ կանայք զինվորականներ են և գերության մեջ են հայտնվել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին։ Նրանք ազատ են արձակվել Իսրայելի և պաղեստինյան շարժման միջև ձեռք բերված հրադադարի գործարքի շրջանակում:
ԶԼՄ-ների տվյալով՝ Իսրայելն էլ առաջիկայում ազատ կարձակի իսրայելական բանտերում պահվող 200 պաղեստինցու։
Կողմերի միջև գերիների և պահվող անձանց առաջին փոխանակումը տեղի է ունեցել հունվարի 19-ին: ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել երեք պատանդի, իսրայելական կողմը՝ 90 պաղեստինցու: Ընդհանուր առմամբ՝ ըստ պայմանավորվածության, Գազայի հատվածից Իսրայելին պետք է վերադարձվի 33 գերի:
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: