Մարդու իրավունքների պաշտպանը քրեակատարողական հիմնարկներում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է համարում և հրավիրում է պատկան մարմինների ուշադրությունը դրանց կանխարգելման խնդիրներին: Այս տարի ազատազրկման վայրերում գրանցվել է մահվան 3, այդ թվում՝ ըստ հրապարակված տեղեկատվության` ինքնասպանության 2 դեպք: Պաշտպանն այցելել է քրեակատարողական մի քանի հիմնարկ և արձանագրել, որ մի շարք խնդիրներ պահանջում են հայեցակարգային լուծումներ:
Մանրամասները՝ տեսանյութում: