Մոսկվան երբեք չի հրաժարվել Վաշինգտոնի հետ շփումներից, դրանից հրաժարվել է ԱՄՆ նախկին վարչակազմը՝ հայտարարել է Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով իր հետ հնարավորինս շուտ հանդիպելու՝ Դոնալդ Թրամփի ցանկությունը:
Կրեմլի ղեկավարը նշել է, որ նախագահ Թրամփի հետ միշտ գործնական, պրագմատիկ և վստահելի հարաբերություններ է ունեցել:
«Չեմ կարող չհամաձայնել այն մտքի հետ, որ եթե Թրամփը լիներ նախագահ, և նրանից 2020 թվականին չգողանային հաղթանակը, ապա, գուցե, չլիներ 2022 թվականին Ուկրաինայում առաջացած ճգնաժամը»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը վստահեցրել է, որ Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններին։
Պուտինը նշել է, որ Թրամփի վարչակազմի հետ կարող են քննարկվել ռազմավարական կայունության, տնտեսության հարցեր:
«Ուստի լավ կլինի՝ հանդիպենք»,- ասել է Դաշնության նախագահը: