ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հունվարի 24-ին Երևանի պարեկները տեղեկություն են ստացել, որ նախորդ օրը մայրաքաղաքի Նար-Դոսի և Քաջազնունու փողոցների խաչմերուկում «ԲՄՎ»-ի վարորդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, կատարել է այսպես կոչված դրիֆթ։
«Իրավապահները ճշտել են վարորդի ինքնությունը։
Նույն օրը՝ ժամը 12-ին, 29-ամյա երիտասարդը Նար-Դոսի փողոցում հայտնաբերվել, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և, «ԲՄՎ»-ով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմին»,- ասված է հաղորդագրության մեջ։