Վաշինգտոնը պետք է զգույշ լինի Թայվանի հարցում՝ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում:
Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ նա Ռուբիոյին ներկայացրել է Պեկինի սկզբունքային դիրքորոշումը Թայվանի հարցի վերաբերյալ:
«Թայվանը հնագույն ժամանակներից Չինաստանի տարածքի մի մասն է, և մենք երբեք թույլ չենք տա դրա անջատումը Չինաստանից»,- հայտարարել Է Վան Ին: