Մոսկվան պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա մենք միշտ ասել ենք, որ պատրաստ ենք դրանց»,- ասել է Պուտինը:
Նրա խոսքով՝ Վոլոդիմիր Զելենսկու որոշումը՝ Ռուսաստանի հետ երկխոսությունն արգելելու վերաբերյալ, անօրինական է դարձնում հնարավոր բանակցությունները: Պուտինը նշել է, որ Արևմուտքը պետք է ստիպի Ուկրաինայի նախագահին՝ չեղարկել այդ արգելքը: