Հունգարիան ավելի քան 18 միլիարդ եվրո է կորցրել հակառուսական պատժամիջոցների պատճառով՝ հայտարարել է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը: «Այժմ պատժամիջոցների երկարաձգման հարցը օրակարգում է: Ես սեղմել եմ արգելակները ու խնդրել եմ եվրոպացի առաջնորդներին ընդունել, որ դա չի կարող շարունակվել, Հունգարիային չեն կարող ստիպել այդքան գումար վճարել»,- հայտարարել է Օրբանը: Հունգարիայի վարչապետը հավելել է, որ ինքը երբեք չի աջակցել ԵՄ պատժամիջոցների քաղաքականությանը, սակայն նախկինում վետո չի դրել նոր փաթեթների ընդունման վրա՝ համայնքի «միասնությունը չխախտելու համար», և Բուդապեշտի համար բացառություններ են սահմանվել։
Անցյալ շաբաթ Հունգարիայի վարչապետը նշել էր, որ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո նոր դարաշրջան է սկսվում, ուստի ժամանակն է, որ ԵՄ-ն «դեն նետի պատժամիջոցները» և հարաբերություններ հաստատի Ռուսաստանի հետ։
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: