«Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի հեղինակների ներկայացմամբ՝ իրենց նպատակն առաջադեմ, քաղաքակիրթ, զարգացած մարդկության ընտանիքին անդամակցելու՝ Հայաստանի ժողովրդի, նրա ներկա իշխանության կամքի, վճռականության ամրագրումն է: Հարցն այսօր քննարկվել է խորհրդարանի գլխադասային հանձնաժողովում և ստացել դրական եզրակացություն:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։