ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Վաշինգտոնը չպետք է ֆինանսավորի ՆԱՏՕ-ն։ Նա լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ-ն պաշտպանում է ՆԱՏՕ-ի անդամներին, բայց հակառակը տեղի չի ունենում։
«Ես վստահ չեմ, որ մենք պետք է ինչ-որ բան ծախսենք, բայց մենք, անշուշտ, պետք է օգնենք նրանց։ Մենք պաշտպանում ենք նրանց, բայց նրանք մեզ չեն պաշտպանում», - ասել է Թրամփը լրագրողներին Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում:
Թրամփը կրկնել է Հյուսիսատլանտյան դաշինքի մյուս անդամներին իր ներկայացրած պահանջները, որ նրանք իրենց համախառն ներքին արդյունքի 5%-ն ուղղեն պաշտպանական ծախսերին։