ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով նախատեսվում է գաղտնազերծել նախկին նախագահ Ջոն Քենեդու սպանության հետ կապված փաստաթղթերը:
Հրամանագիրը ներառում է նաև վերջինիս եղբոր՝ Ռոբերտ Քենեդու, ինչպես նաև Մարտին Լյութեր Քինգի սպանության հետ կապված նյութերի գաղտնազերծում:
Թրամփը մի շարք այլ հրամանագրեր է ստորագրել՝ Գիտության և տեխնոլոգիաների խորհրդի ստեղծման, կրիպտոարժույթների հարցերով աշխատանքային խմբի ձևավորման, արհեստական բանականության զարգացման և հղիության արհեստական ընդհատման դեմ բողոքողների համաներման մասին: