ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նախազգուշացնելով, որ համացանցում ոմն Լուսինե Գրիգորյան, ներկայանալով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակից, նախարարության անունից կեղծ տեղեկատվություն է տարածում՝ ԲՏԱՆ կողմից տեղեկատվական հարթակ ստեղծելու վերաբերյալ։
«Հայտնում ենք, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նման աշխատակից չունի, որևէ տեղեկատվական հարթակ չի ստեղծել և չի նախատեսում ստեղծել։ Խնդրում ենք անտեսել տարածված հաղորդագրությունը և չբացել կցված հղումը»,- ասված է նախարարության տարածած հայտարարության մեջ։