Հայաստանի Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին։
Հանձնաժողովի՝ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամերը չեն մասնակցել օրենքի նախագծի քվեարկությանը:
Լրամշակված օրինագիծը կառաջարկվի ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: