Հունվարի 17-24-ը ՆԳՆ ՓԾ Երևանի, Շիրակի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել սառցալեզվակների, երկաթբետոնե կառուցատարրերի թուլացման, տանիքի ճաղավանդակից մի հատվածի կախված լինելու և քարերի թուլացման վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան և Գյումրի քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները հեռացրել են սառցելեզվակները, ապամոնտաժել բետոնե կառուցատարրերը, իրականացրել ճաղավանդակի ամրացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը։