Սիրիայի պաշտպանության նախարար Ալի Մահմուդ Աբասը հայտարարել է, որ Դամասկոսը պատրաստ է բանակցել քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) հետ, սակայն չի հերքել նրանց դեմ հնարավոր ռազմական գործողության հավանականությունը։ Նրա խոսքերը մեջբերում են արևմտյան լրատվամիջոցները։
Shafaq News-ի փոխանցմամբ՝ Աբասը հայտնել է, որ SDF-ը սիրիական վարչակազմին առաջարկել է նավթի հանքերը փոխանցել իր վերահսկողության տակ։ Նա պարզաբանել է, որ այս նախաձեռնությունը քննարկման փուլում է։
Աբասը տեղեկացրել է նաև Սիրիայում 70 խմբավորման հետ հանդիպումների մասին, որոնք, նրա խոսքով, պատրաստակամություն են հայտնել լինել պաշտպանության նախարարության ենթակայության ներքո: Գերատեսչության ղեկավարը պարզաբանել է, որ այդ կազմավորումները զինված ուժերի կազմում կընդգրկվեն ոչ որպես ինքնուրույն միավոր, նրանց մարտիկները հրամանատարներ կնշանակեն կարևոր դիրքերում։ Նա հավելել է, որ 6500 դասալիք սպա, կարող է դեր խաղալ բանակի վերականգնման գործում: