ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևի՝ Երևան այցի շրջանակներում ստորագրվել են՝
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ղրղզական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև 2025-2026 թվականների համագործակցության ծրագիրը.
ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և ՂրՀ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիաների միջև համագործակցության մասին համաձայնագիրը: