ԱՄՆ արդարադատության նախարարությունը դաշնային դատախազներին հանձնարարել է քրեական մեղադրանքներ հարուցել քաղաքային և նահանգային պաշտոնյաների դեմ, որոնք հրաժարվում են համագործակցել Թրամփի նոր վարչակազմի ջանքերի հետ՝ անօրինական ներգաղթյալների դեմ պայքարում:
Ամերիկյան շատ քաղաքներ և նահանգներ, որոնք հիմնականում վերահսկում են դեմոկրատները, վարում են ապաստան-քաղաքների քաղաքականություն՝ պաշտոնապես հրաժարվելով աջակցել դաշնային իշխանություններին ներգաղթյալների դեմ պայքարում:
Բացի դրանից՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պատրաստվում է մոտ ժամանակներս հազարավոր լրացուցիչ զինվորականներ ուղարկել Մեքսիկայի հետ սահման՝ հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նոր զորախումբը կմիանա տարածքում արդեն ծառայող շուրջ 2500 ազգային գվարդիականներին և պահեստազորայիններին: