ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրամիությունում դեսպան է նշանակել Էնդրյու Փազդերին՝ Carl's Jr. և Hardee's արագ սննդի ցանցերի մայր ընկերության նախկին գործադիր տնօրենին:
«17 տարի գլխավոր տնօրենի պաշտոնում Էնդին ընկերությունը դուրս է բերել լուրջ ֆինանսական խնդիրներից՝ թույլ տալով նրան գոյատևել, դառնալ ֆինանսապես ապահով և զարգանալ»,- գրել է Թրամփը Truth սոցիալական ցանցի իր էջում:
Ամերիկայի նախագահը Փազդերին անվանել է «հաջող իրավաբան, գործարար, տնտեսական մեկնաբան և գրող»։ «Էնդին հիանալի աշխատանք կկատարի՝ ներկայացնելով մեր երկրի շահերը այս կարևոր տարածաշրջանում»,- ասել է նա։
2017-ին Թրամփի առաջին ժամկետի ընթացքում Փազդերն առաջադրվել էր աշխատանքի նախարարի պաշտոնում, ակայն հանել էր իր թեկնածությունը՝ իր դեմ նախկին կնոջ ներկայացրած բռնության մեղադրանքի պատճառով: