Մենք որևէ երկրի հետ մեր հարաբերությունները երրորդ երկրի հաշվին չենք իրականացնում: Հայաստանը համարում է, որ իր հարաբերությունները պետք է սերտացնի Բրյուսելի և ԵՄ անդամների հետ, նաև Միացյալ Նահանգների հետ, և սերտացնում է: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Հայաստանի այն բոլոր հարցերում, որտեղ ինքնիշխանության տեսանկյունից որևէ երկիր գործընկեր է, և [դրանք] համահունչ են այս մոտեցումներին, մենք շարունակելու ենք լավ հարաբերություններ ունենալ: Արձագանքները հրապարակային են եղել»,- ասաց նա: