Ակադեմիական քաղաքի սխեմատիկ գլխավոր հատակագծի նախագծման ծառայությունները կիրականացնի ՋիԷմՓի ընկերությունը: Գործադիրի որոշմամբ Գիտության կոմիտեին թույլատրվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրով ճարտարապետական նախագծման ծառայություններ ձեռք բերել մեկ անձից գնման ձևով՝ հատուկ և բացառիկ իրավունքի առկայությամբ պայմանավորված։ Ասիական զարգացման բանկի 45.3 մլն եվրոյի վարկը կուղղվի առողջապահական ոլորտին: Կառավարությունը հավանություն է տվել վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Կառավարության նիստի մանրամասները՝ տեսանյութում: