Չնայած անվտանագային մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար: Այդ մասին «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկման շրջանակում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ընդգծելով, որ այս մասով Հայաստանի տեսլականն ամփոփված է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ, որով առաջարկվում է տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում:
«Խաղաղ և ժողովրդավարական Հարավային Կովկասը կարևոր է ոչ միայն Հայաստանի և ողջ տարածաշրջանի, այլև ԵՄ-ի և ավելի լայն՝ Եվրոպայի համար: Մենք կարծում ենք, որ այն կարող է գլոբալ դարպասի մաս դառնալ»,- ասաց նա: