Պայմանավորվել ենք բաց և անկեղծ խոսել երկկողմ հարաբերություններում անհանգստությունների մասին, ինչպես վարվում են մեր երկրների ղեկավարները, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը՝ Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում: Մեր դիվանագիտության ղեկավարն ընդգծել է փոխշահավետ գործակցության զարգացումը, հիմնված ինքնիշխանության նկատմամբ հարգանքի վրա: Միրզոյանը նշել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կնպաստի տարածաշրջանի լոգիստիկ գրավչության մեծացմանը:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում։