ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է թուրքական հանգստավայրում տեղի ունեցած ողբերգության զոհերի հարազատներին:
«Բոլու լեռնադահուկային հանգստավայրի ողբերգությունը ցնցող է: Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին։ Տուժածներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- գրել է Փաշինյանը X-ի իր էջում:
Գիշերը Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բոլու հանգստավայրի 12-հարկանի փայտե հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 76-ի: Դեպքի ժամանակ շենքում եղել է 200-ից ավելի մարդ, կրակը հաջողվել է տեղայնացնել 10 ժամից, հետաքննության շրջանակում ձերբակալվել է 9 մարդ, հրդեհի պատճառը դեռևս պարզ չէ: Ենթադրվում է, որ այն սկսվել է հյուրանոցի ռեստորանում, ապա արագ տարածվել ամբողջ շենքում: