Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է անում Եվրամիությանը չճանաչել հունվարի 26-ին Բելառուսում կայանալիք նախագահի ընտրության արդյունքները և նոր պատժամիջոցներ սահմանել հանրապետության իշխանությունների դեմ, գրում է ԵԽ կայքը։
Բելառուսի ԱԳՆ-ն հայտնել է, որ իրենց տրամադրության տակ ունեն ԵՄ-ի կողմից նախապես պատրաստված հայտարարությունը հանրապետությունում նախագահի ընտրությունը չճանաչելու մասին, և դա անվանել են կոպտագույն միջամտություն Բելառուսի գործերին։
Հանրապետության նախագահի պաշտոնի համար հավակնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գրանցած հինգ թեկնածու, այդ թվում՝ հանրապետության ներկայիս ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1994 թվականից և հավակնում է յոթերորդ անգամ զբաղեցնել պետական բարձրագույն պաշտոնը: