Սկսած տնտեսական համագործակցությունից, վերջացրած անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցությամբ, մեր ժողովրդավարական ինստիտուտներին աջակցությամբ՝ իսկապես շատ հաջողված բազմոլորտ և լավ հեռանկարներ բացող փաստաթուղթ է: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի՝ ԱՄՆ հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ոլորտների և ընձեռած հնարավորությունների մասին հարցին:
«Այլ բանի եմ ուզում անդրադառնալ. մի մասը ասաց՝ «Փրկվեցինք, վերջ, ժողովուրդ ջան, չփրկվեցինք, և պետք չէ ընդհանրապես փրկիչներ ման գալ, ինչպես պետք չէր առաջ փրկիչներ ման գալ Հյուսիսում, հիմա պետք չէ փրկիչներ ման գալ Հյուսիսում, Հարավում, Արևելքում, Արևմուտքում, որևէ տեղ: Եթե մենք փրկվելու ձև ունենք, մենք ինքներս պետք է այնպես անենք, որ փրկվենք և զարգանանք: Մենք փրկիչներ չենք փնտրում և այս փաստաթղթով փրկիչներ չենք գտել:
Ճիշտ չափի մեջ ընկալել այն, ինչ կա, ոչ պակաս, որովհետև իսկապես կարևոր փաստաթուղթ էր, և այն որևէ կերպ անփայլ փաստաթուղթ անվանել հնարավոր չէ, եթե փորձում ես օբյեկտիվ գնահատել, ոչ էլ ավելի. այն ռազմական դաշինք անվանել էլ չի կարելի, ընդհանրապես պայմանագիր չէ, կանոնադրություն է»,- ասաց Միրզոյանը: