Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդունել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը: Փեզեշքիանը նշել է, որ երկու երկրի հարաբերությունները հիմնված են բարեկամական, եղբայրական, կրոնական կապերի վրա:
«Հարևան և մուսուլմանական երկրների հետ գործակցության զարգացումը Իրանի սկզբունքային քաղաքականությունն է: Ադրբեջանի հետ հարաբերությունները առանձնահատուկ նշանակություն ունեն մեզ համար, և մենք ձգտում ենք ընդլայնել դրանք բոլոր ոլորտներում»,- նշել է Փեզեշքիանը:
Կողմերը նաև հույս են հայտնել, որ իրենց երկրները ռազմավարական գործընկերներ կդառնան:
Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում։