Հանդիպել են նաև Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահները: Վոլոդիմիր Զելենսկին և Իլհամ Ալիևը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, անդրադարձ է եղել երկու երկրի հարաբերություններին քաղաքական, տնտեսական, հումանիտար, ապրանքաշրջանառության, էներգետիկայի ոլորտներում։
«Բարձր ենք գնահատում Ադրբեջանի օգնությունը Կիևին»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը: Զելենսկին նաև ցավակցություն է հայտնել Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետ կապված: «Վթարի վայրից ապացույցները հստակ են, կարևոր է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա և ստիպել ասել ճշմարտությունը»,- նշել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում: