2027-ին ծանրամարտի աշխարհի առաջնությունն անցկացվելու է Երևանում: Միջազգային ֆեդերացիայի նախագահը վստահ է, որ այն լավագույններից է լինելու. հաշվի են առնվում թե՛ մեր երկրի գրանցած մարզական արդյունքները, թե՛ 2023-ին բարձր մակարդակով անցկացված Եվրոպայի առաջնությունը:
Այսօր, ի դեպ, ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Նա նշանակալի մասնակցություն է ունեցել և՛ Եվրոպայի առաջնության կազմակերպման, և՛ աշխարհի առաջնության անցկացման հայտի հիմնավորման գործում:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում: