Մինչև այսօր մենք թոշակները 5 անգամ բարձրացրել ենք: Հայաստանի պատմության մեջ երբեք 5 տարվա մեջ 5 անգամ թոշակի բարձրացում չի եղել: Այդ մասին ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բայց մարդիկ ասում են՝ ընդամենը 1000 դրամ եք բարձրացրել: 1000 դրամով թոշակները Հայաստանում բարձրացնելու բյուջեն 7,8 մլրդ է, ու մի անգամ չէ, հավերժ արդեն 7,8 միլիարդը բյուջեի վրա ծանրացավ որպես բեռ, իսկ մենք նվազագույն կենսաթոշակը կրկնապատկել ենք, 100 տոկոսով ավելացրել ենք՝ ու հավերժ, չենք կարող դա իջեցնել: Մենք խնդրում ենք, որ քաղաքացիներն այս նրբությունները հասկանան»,- նշեց վարչապետը: