Ես որ ասում եմ՝ պետություն, պետությունը նրա համար չէ, որ ասի՝ էս գետն իմն է, ծառն իմն է: Ժողովրդավարական պետությունը նրա համար է, որ ասի՝ էս գետը քոնն է, էս ծառը քոնն է, էս սարը քոնն է, և հասնի նրան, որ մարդու աչքերը բացվեն, տեսնեն, որ դա իրենն է: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Կարապետյանի հարցին:
«30 տարվա պետություն ենք, դեռ մայրաքաղաքում տրանսպորտային համակարգ չունենք:
Բոլոր իշխանություններն ասել են՝ վա՜յ, ինչ կանեն, մտածել են այսօրվա մասին, մենք ասում ենք՝ վաղն ի՞նչ է լինելու: «Երազ» էլ չկա՝ իշաոտնուկները հանենք դնենք մեջը»,- ասաց Փաշինյանը: