Մենք փետրվարի 1-ից հնարավորություն կտանք մարդկանց աշխատելու միջոցով կամ որոշակիորեն ստվերում աշխատանքը ցույց տալու միջոցով իրենց իսկ վաստակած եկամտահարկը ուղղորդել, և բանկերը զիջումներ կանեն, այդ կուտակված տուգանքների մասով հնարավորություն կտանք դուրս գալու այդ անհուսալի թվացող քարանձավից: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի՝ անհուսալի վարկերի վերաբերյալ հարցին:
«Հստակ է, որ մարդիկ իրենց աշխատանքով են փակելու վարկերը, այլ ոչ թե բանկերը կամ կառավարությունը ներում է նրանց:
Սրանով մենք հնարավորություն ենք տալիս 280 հազար մարդու աստիճանաբար ներգրավվելու ֆորմալ թափանցիկ աշխատանքային հարաբերությունների միջավայր»,- ասաց նախարարը: