Դավոսի համաժողովը երկուշաբթի է սկսվել, բայց ես չեմ մեկնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ԱԺ հարցուպատասխանին մասնակցելու համար: Այդ մասին ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հիմա կստացվի, որ վերջին 2 օրն եմ մասնակցելու: Այնտեղ նախատեսված է իմ մասնակցությունը պանելային քննարկումներին, և կունենամ մի շարք հանդիպումներ, և միջազգային գործընկերների հետ կքննարկենք մեր ընդհանուր հարցերը:
Ըստ ամենայնի, հանդիպում կունենամ նաև շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ, որը դեռ հաստատման կարիք ունի, որովհետև Դավոսում չէ դա և կախված է գրաֆիկներից»,- նշեց Փաշինյանը: