«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անդրադարձել է ընդդիմության՝ Ազգային ժողովում «Երիտասարդության մասին» օրենքին դեմ քվեարկելուն:
«Քիչ առաջ խորհրդարանական ընդդիմությունը Ազգային ժողովում դեմ քվեարկեց «Երիտասարդության մասին» օրենքին:
Սա այն նույն ընդդիմությունն է, որ մի քանի ամիս առաջ, բուհերի դռներն ընկած` փորձում էր հավաքագրել երիտասարդներին և հանել պետության դեմ` «հայրենիքը փրկելու» լոզունգի ներքո:
Տեսնես ի՞նչ եղավ, որ այսքան հեշտ մոռացան երիտասարդներին»,- գրել է Կոնջորյանը: