ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով իր՝ ՀՀ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ
ընտրվելուն:
«Սիրելի հայրենակիցներ,
Ինձ համար մեծ պատիվ է ընտրվել ՀՀ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ: Սա ոչ միայն նոր պատասխանատվություն է ինձ հարազատ ոլորտում, այլև հնարավորություն՝ ձեզ հետ միասին, ձեռք ձեռքի տված, աշխատելու մեր երկրի առողջապահական համակարգը բարելավելու համար:
Սիրելի ժողովուրդ, ձեր առողջությունը մեր առաջնահերթություններից է, և մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի որակյալ բժշկական ծառայությունները հասանելի լինեն բոլորիդ համար:
Սիրելի բուժաշխատողներ, մենք շոշափելի քայլեր կձեռնարկենք, որպեսզի ձեր դժվարին աշխատանքը գնահատվի, ու դուք ստանաք այն աջակցությունն ու պայմանները, որոնք անհրաժեշտ են ձեր՝ կյանքեր փրկող պարտականությունները լավագույնս կատարելու համար:
Համատեղ ջանքերով, ԱԺ-ի և կառավարության մեր գործընկերների հետ, մենք կկարողանանք շատ ավելին անել մեր ժողովրդի առողջության պահպանման համար»։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: