Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի և ԲԴԽ-ի անդամի թեկնածուի ընտրության կարգը և ժամը:
«ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության քվեարկությունը կանցկացվի ժամը 12:15-12:45-ն ընկած ժամանակահատվածում, դահլիճին կից գտնվող նախասրահում, Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածության հարցը կքվեարկվի ժամը 15:00-15:30-ն ընկած ժամանակահատվածում՝ նույն տեղում»,- տեղեկացրեց Բաբայանը: