Վարչապետն առավոտյան աշխատանքի է գնացել մետրոյով, և գոհ է եղել անկանխիկ տոմսային համակարգից: Նա նշել է, որ թեև առաջին անգամ է օգտվել համակարգից, բայց տոմսը ստացել է վայրկյանների ընթացքում: Մետրոյում Փաշինյանին հանդիպած հաշմանդամություն ունեցող անձը տեղյակ չի եղել, որ ինքը փետրվարից անվճար երթևեկելու իրավունք կստանա:
Փոխադրավարձը կասեցնելու արտահերթ նիստ է նախաձեռնել «Մայր Հայաստան» խմբակցությունը, որը չի կայացել քվորումի բացակայության պատճառով. նիստին չեն մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում։