Վրաստանի նախագահն ու վարչապետը երդմնակալության արարողությունից հետո շնորհավորել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ Թրամփի առաջնորդությունը կնպաստի աշխարհում խաղաղության հաստատմանը, և Վրաստան-ԱՄՆ հարաբերությունները կամրապնդվեն:
Միխեիլ Կավելաշվիլին էլ հույս է հայտնել, որ Թրամփի օրոք Թբիլիսիի ու Վաշինգտոնի հարաբերությունները կվերագործարկվեն ու նոր հարթություն կտեղափոխվեն։