2024 թ. նոյեմբերի 15-ից 2025 թ. հունվարի 20-ը Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Ներքին գործերի նախարարությունների, Գեղարքունիքի մարզպետարանի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ իրականացրել է «Սիգ» ձկնատեսակի պահպանությանն ուղղված միջոցառումներ:
ԲԸՏՄ-ից տեղեկացնում են, որ խստացված շուրջօրյա միջոցառումների արդյունքներով հայտնաբերվել և առգրավվել է՝
2784.456 կգ սիգ,
61 լողամիջոց,
908 ձկնորսական ցանց,
119 խեցգետնորսիչ
3 լողամիջոցի շարժիչ։
12․844․540դր՝ պատճառված վնասի չափ։
Հարուցվել է 72 վարչական և 25 քրեական վարույթ։
Առգրավված ձկնաքանակը համապատասխան փորձաքննությունից հետո հանձնվել է հատուկ խնամքի կարիք ունեցող անձանց կենտրոններին ու կենդանիների խնամքով զբաղվող կազմակերպությունների։ Ոչ պիտանի ձկնաքանակը ոչնչացվել է՝ սահմանված կարգի համաձայն։