Եվրոպական երկրները պետք է ձևավորեն անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականություն, այլ ոչ թե խաղան մարդկային հույզերի վրա՝ պնդելով, որ պաշտպանական ծախսերը պետք է կատարվեն բժշկության կամ կենսաթոշակների հաշվին: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահը՝ ելույթ ունենալով Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովում։
Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ դեռևս պարզ չէ, թե արդյոք Եվրոպան կմասնակցի Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո բանակցություններին: Միևնույն ժամանակ, նրա խոսքով՝ արդեն նկատելի է Չինաստանի ազդեցությունը Ռուսաստանի վրա:
Զելենսկին շնորհակալություն է հայտնել եվրոպական երկրներին՝ պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինային ցուցաբերած աջակցության համար։
«Բայց արդյո՞ք նախագահ Թրամփը կլսի Եվրոպային, արդյո՞ք նա բանակցություններ կվարի Ռուսաստանի և Չինաստանի հետ՝ առանց Եվրոպայի։ Եվրոպան պետք է սովորի ամբողջությամբ հոգ տանել իր մասին, որպեսզի աշխարհը չկարողանա իրեն թույլ տալ անտեսել նրան»,- ասել է Ուկրաինայի նախագահը: