Արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման բացմանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է տարածաշրջանայնին անվտանգության հարցերին:
«Մենք պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով՝ 2020-2022 թվականներին երեք երկրների ղեկավարների ձեռք բերած եռակողմ հայտարարությունների զարգացման տրամաբանությամբ»,- ասել է Սերգեյ Լավրովը, նշել՝ Մոսկվան այդ պայմանավորվածություններն արդիական է համարում: