Մենք շահագրգռված ենք, որ մեր երկկողմ հարաբերությունները զերծ մնան արտատարածաշրջանային ուժերի բացասական ազդեցությունից, որոնք չեն ցանկանում, որ Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային հարաբերությունները ամրապնդվեն: Այդ մասին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը:
Նա հույս է հայտնել, որ բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունները կշարունակեն պահանջարկ վայելել, և բոլոր ուղղություններում, այդ թվում՝ ռազմաքաղաքական և տնտեսական, Հայաստանն ու Ռուսաստանը կշարունակեն փոխշահավետ համագործակցությունը:
Լավրովը տեղեկացրել է, որ նախարար Միրզոյանը նրան հրավիրել է Հայաստան, խոստացել օգտվել այդ հրավերից: Նա նաև նշել է, որ նախապատրաստվում է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցը Հայաստան: