Երկկողմ հանդիպումից հետո Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները հանդես են եկել մամուլի ասուլիսով: Սերգեյ Լավրովի խոսքով՝ բանակցությունները հագեցած և արդյունավետ են եղել:
«Մենք անկեղծորեն քննարկել ենք մեր հարաբերությունների բոլոր ուղղությունները, տարածաշրջանային և միջազգային զարգացումները: Մի շարք հարցերի վերաբերյալ մենք կարողացել ենք գալ փոխընդունելի լուծումների:
«Մենք ընդգծել ենք մեր հանձնառությունը Երևանի հետ պայմանավորվածությունների ամբողջ համալիրին, ներառյալ՝ ռազմաքաղաքական ոլորտում, որը ձևակերպված է երկկողմ մակարդակում, ինչպես նաև մեր ընդհանուր ինտեգրացիոն միավորների շրջանակում»,- ասել է ռուս դիվանագետը: