Այսօրվա հանդիպումը կայացավ անկեղծ, կառուցողական մթնոլորտում՝ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում:
Նախարարը նշել է, որ քննարկվել են հարաբերությունները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ լրատվադաշտում ստեղծված իրավիճակը և ավելի բարենպաստ տեղեկատվական մթնոլորտի ձևավորման ուղիները:
Միրզոյանը տեղեկացրել է, որ հանդիպմանը անդրադարձ է եղել նաև Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հարցերին:
«Չնայած բոլոր դժվարություններին ու մարտահրավերներին՝ Հայաստանը շարունակում է անկեղծ ջանքեր գործադրել երկարաժամկետ և ամուր խաղաղության հասնելու համար, որը, ինչպես կարծում ենք, բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը: