Կալիֆոռնիայում հրշեջները շարունակում են պայքարել անտառային հրդեհների դեմ: Լոս Անջելեսի իշխանությունը հորդորում է բնակիչներին հետևել տարհանման մասին հայտարարություններին և չկատարել հրդեհավտանգ գործողություններ:
Մտահոգություններ կան, որ չոր և քամոտ եղանակը կարող է կրակի նոր օջախների պատճառ դառնալ:
Կալիֆոռնիայում հրդեհները մոլեգնում են արդեն երկու շաբաթ։ Հայտնի է առնվազն 27 զոհի մասին, հազարավոր տներ են ավերվել։