Հայաստանի ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել Թուրքիայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի պատճառով զոհերի կապակցությամբ:
«Խորապես վշտացած ենք Թուրքիայի Բոլուի շրջանի ողբերգական հրդեհից, որը խլել է տասնյակ կյանքեր։ Մեր մտքերը զոհերի և նրանց ընտանիքների հետ են: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- նշված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի էջում տարածած հայտարարության մեջ: