Հայաստանի անկախության առաջին օրվանից մեր խնդրանքով ռուս սահմանապահները ժամանակավորապես ներգրավվել են Հայաստանի և Իրանի սահմանի անվտանգության ապահովմանը, ու երբ ժամանակը լրացավ, մենք շնորհակալություն հայտնեցինք ռուսական կողմին և տեղեկացրինք, որ սահմանի այդ հատվածը կարող ենք պահպանել մեր ուժերով՝ հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում նա նշել է, որ դա չի կարող դառնալ մեծ քաղաքական սկանդալի պատճառ: Միրզոյանի խոսքով՝ Իրանի հետ սահմանը միշտ եղել է շատ հանգիստ և ազատ և կշարունակի այդպես կլինի նաև ապագայում:
Անդրադառնալով ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությանը՝ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը շատ լուրջ պայմանագրեր ունի Ռուսաստանի հետ: