Իսրայելի վարչապետը հայտարարել է Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ջենին քաղաքում ռազմական նոր գործողության մասին:
Նրա խոսքով՝ դա հակաահաբեկչական գործողություն է, որի նպատակը անվտանգության ամրապնդումն է:
Բենիամին Նեթանյահուն նշել է, որ այն ստացել է «Երկաթե պատ» անվանումը: Նրա խոսքով՝ իսրայելական կողմը համակարգված և վճռական պայքար է մղում իրանական ուժերի դեմ: